Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները ջախջախեցին Գերմանիայի շախմատիստուհիներին 

Սպորտ
unnamed-26

Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում այսօր կայացավ 8-րդ տուրը: Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով պարզապես ջախջախեց Գերմանիայի կանանց հավաքականին: Մեր ընտրանին վաստակեց 13 միավոր եւ շարունակում է ընթանալ 2-րդ տեղում: Մրցաշարի առաջատար Ռուսաստանի հավաքականը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ վերջնականապես նվաճեց չեմպիոնի կոչումը: Երրորդ տեղը զբաղեցնում է Անգլիայի 1-ին թիմը, որն իր ակտիվում ունի 12 միավոր: Վաղը կայանալիք վերջին, 9-րդ տուրում, Հայաստանի հավաքականը կմրցի Ավստրիայի հետ: Իսկ մեր միակ մրցակիցը՝ Անգլիայի 1-ին հավաքականը, ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: