Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կնոջ ուսը կոտրելու համար պատասխանատվության չեն ենթարկվի (տեսանյութ)

Հասարակություն
laura-zaqaryan

Մարտի 18-ին  Հաց բերող Արթուր Սարգսյանի  հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ուսը կոտրած Լաուրա Զաքարյանի գործով ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվի:  Հատուկ Քննչական ծառայությունը  մերժել է քրեական գործ հարուցել ոստիկանների դեմ: «Ոստիկաններն են ինձ հետ հրել եւ նրանք են ինձ ստիպել, որ ես իմ հավասարակշռությունը կորցրել եմ: Ոստիկաններն անցնելուց ինձ օգնության չեն մոտեցել: Լսել եմ մարդկանց ձայները, իրենք են ինձ բարձրացրել եւ ինձ քաղաքացի է ուղեկցել դեպի ոստիկանական մեքենա, որտեղից ինձ տեղափոխել են»,- «Ա1+»-ին ասաց Լաուրա Զաքարյանը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Լաուրա Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության վնաս:  «Իմ պաշտպանյալը ոստիկանական բռնություններից հետո կոտրել է ուսը, գետնին ընկած կնոջը ոստիկանները ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին: Սակայն Հատուկ Քննչական ծառայությունը չի տեսնում հանցակազմ»,- ավելացնում է փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նրա  խոսքերով՝   միայն իր վստահորդից են բացատրություն վերցրել: Դեպքի  վերաբերյալ  տեսանյութերը  քննության առարկա չեն դարձել, ենթադրյալ բռնություն գործադրած ոստիկանները բացատրություն չեն տվել, մինչդեռ Լաուրա  Զաքարյանը դեպքից հետո մեկ շաբաթ անցկացրել է  հիվանդանոցում։ «Վալերի Օսիպյանից բացատրություն չեն վերցրել, քանի որ նա էր անմիջապես հրամաններ տալիս, այդ օրը ծառայություն մատուցող ոստիկաններից՝ նույնպես: Հատուկ քննչական ծառայությունը անգործություն է դրսեւորում եւ չի ուզում բացահայտել իրական հանցագործություն կատարող անձանց»:    Ըստ Արա Ղարագյոզյանի՝ Հատուկ քննչական ծառայությունը անգործություն է դրսեւորում եւ չի ուզում բացահայտել հանցագործություն կատարողներին։    Պաշտպանը հայտարարում է՝  Հայաստանում  ընտրովի արդարադատություն է գործում եւ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ գործադրված բռնության համար որեւէ ոստիկան չի ենթարկվել քրեական պատասխանատվության: