Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանն ու Մովսեսյանն առաջադիմեցին, Հակոբյանը՝ նահանջեց

Սպորտ
sport-aronyan

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային աղյուսակները մայիսի 1-ի դրությամբ: Դասական շախմատի տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որն ունի 2832 վարկանիշային միավոր: Ապա հաջորդում են ամերիկացի  Ուեսլի Սոն (2815) եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2811): Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 2789 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը՝ նախորդ ամսվա համեմատ առաջադիմելով 3 հորիզոնականով: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաեւ Հայաստանի եւս երկու շախմատիստներ: Սերգեյ Մովսեսյանը նույնպես երեք տեղով առաջադիմել է աղյուսակում եւ այժմ ընթանում է 64-րդ հորիզոնականում: Իսկ ահա Վլադիմիր Հակոբյանը մեկ ամսվա մեջ 8.2 նիշ է կորցրել եւ նահանջել 13 հորիզոնականով: Այժմ նա 83-րդն է: Կանանց դասակարգման աղյուսակում մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2451) գտնվում է 28-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2414)` 56-րդ հորիզոնականում: Արագ եւ կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակները կրկին գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լեւոն Արոնյանն արագ շախմատում 8-րդն է, իսկ կայծակնայինում՝ 24-րդը: