Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեպի Խոսրովի արգելոց՝ ընձառյուծի հետքերով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
xos

Ոչ բջջային կապ, ոչ հեռուստացույց, ոչ ռադիո, ոչ ինտերնետ. «Խոսրովի անտառ» պետական արգելոցն է։ 29196 հեկտարանոց այս տարածքը կազմավորվել է 1958 թվականին՝ Արարատի մարզում՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում՝ ծովի մակերևույթից 900-2400 մ բարձրության վրա՝ հազվագյուտ կենդանիների ու բույսերի պահպանության նպատակով։ Ըստ Մովսես Խորենացու՝ Խոսրով Բ թագավորի (գահակալել Է 330-338 թվականներին) հրամանով այս տարածքում ստեղծվել Է «Խոսրովակերտ» անտառը (այստեղից՝ արգելոցի անվանումը) և բնակեցվել որսի կենդանիներով ու թռչուններով։ Ողջ կովկասում աճող 3500 տեսակի բույսերից միայն 1849 տեսակն այս տարածքում է աճում, սրանցից ավելի քան 80 տեսակն էլ գրանցված է Կարմիր գրքում։ Տարվա այս եղանակին աճել են հիմնականում Կովածաղիկները. քաղցր բույր ունեն x18 Արգելոցում կենդանական աշխարհն ընդգրկում է ձկների՝ 9, սողունների՝ 30, թռչունների՝ 142, կաթնասունների 50 տեսակ։ Արգելոցի ժայռերի ու գիրի անտառներում բնակվում են գորշ արջը, լայնականջ ոզնին, գայլ, նապաստակ, մուֆլոն, բեզոարյան այծը և կովկասյան ընձառյուծը՝ հովազը, որի հետքերով էլ գնացինք ապրիլի 30-ին։ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Հայաստան) «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագիրը կազմակերպել էր «Ընձառյուծի հետքերով» տեղեկատվական արշավը։  x3   khosrov Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի փորձագետ Ալեքսանդր Մալխասյանը գործի է դնում GPS համակարգը՝ տեղանքում ճիշտ կողմնորոշվելու համար։ x4 Շարժվում ենք՝  դիտարկելու կենդանիների հետքերը։ Հանդիպում ենք վայրի խոզի հետքերին  ու... արջի արտաթորանքին x22 arj  Մարդկանց հետքերը x20 Ներկայացվում են ֆոտոթակարդներով իրականացվող մշտադիտարկման սկզբունքները: x9 Բնության համաշխարհային հիմնադրամի «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը նշում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ընձառյուծի ապրելավայրերից մեկն է: Այս կենդանիները «մարդատյաց» են։ Արգելոցում աշխատակիցներ կային, որ 15 տարվա մեջ գեթ մեկ անգամ ընձառյուծի չեն հանդիպել, սակայն ֆոտոթակարդները ժամանակ առ ժամանակ նրանց ֆիքսում են։ x5 Ընդհանրապես ընձառյուծներն ավելի շատ են Իրանում, իսկ Հայաստան-Իրան, Հայաստան-Նախիջևան ճանապարհը ընձառյուծների մշտական տեղաշարժի տարածքն է։ Սահմանին, սակայն խնդիրները շատ են, եւ այս ուղղությամբ անելիքներ կան՝ սահմանի ականապատված տարածքները նրանց համար անվտանգ դարձնելու առումով։ Հայաստանի հարավում ստեղծվել է չորս նոր բնության հատուկ պահպանվող տարածք՝ «Արևիկ» ազգային պարկը, «Զանգեզուր» և «Խուստուփ» պետական արգելավայրերը և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը, որոնք ընդգրկում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը: Դրանց ընդհանուր տարածքը 73229 հա է, ինչը կազմում է հանրապետության տարածքի 2,5%-ը:  gghh «Խոսրովի անտառ» պետական արգելոցը քարտեզագրման հետ կապված խնդիր ունի։ Գիլան և Գյոլասոր բնակավայրերը, որոնք որպես համայնք ձևակերպված չեն, այնուամենայնիվ ունեն բնակիչներ, որոնց անձնագրերում որպես ծննդավայր նշված է հենց Գիլանը  (30 ընտանիքով) ու Գյոլասորը (10 ասորական ընտանիքով)։ Ըստ մասնագետների՝ բնակավայրը արգելոցի համար վտանգ է ներկայացնում՝ կենդանիների միգրացիայի ու որսագողության տեսանկյունից։ Սակայն պետությունն այս մարդկանց բնակավայրերի փոխհատուցման ու նրանց տեղափոխման խնդրին դեռ լուծում չի գտնում։ jur Լրագրողները ծանոթացան այցելուների կենտրոնի եւ էկոտուրիստական ծառայությունների հետ: Կենտրոնը կարող է ընդունել մի քանի տասնյակ հյուրերի. կենցաղային բոլոր պայմաններն ապահովված են։   senyak Այցելուների կենտրոնի տարածքը հսկում է Բուգատին։ x1 Երեկոյան լրագրողները կարողացան հեռադիտակով տեսնել ժայռերի վրա մագլցող բեզոարյան այծերին gg Վայրի նշենի nush Արշավի ավարտին ֆոտոթակարդում հայտնվել էին միայն լրագրողները [caption id="attachment_1539665" align="alignnone" width="500"]M2E105L215-214R376B376 M2E105L215-214R376B376[/caption] Մեզ հետ տուն էր վերադառնում քեռի Անդրանիկը։ Նա 7 օր ու գիշեր  աշխատում է արգելոցում, ապա վերադառնում հարևան գյուղի իր տունը։ Աշխատանքային օրերն ամենահանգիստն են՝ բոլոր խնդիրներից ու լուրերից կտրված. «Հիմա կգնամ տուն, ամեն մեկը մի խնդրից կխոսի՝ երեխաներս, թոռներս, էստեղ ականջս դինջ ապրում եմ...»։ andranik Ֆոտոթակարդում հայտնվեց նաև հեղինակը՝ Հասմիկ Բուդաղյանը [caption id="attachment_1539682" align="alignnone" width="472"]M2E106L215-215R369B369 M2E106L215-215R369B369[/caption]