Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասկածում եմ, որ գյուղնախարարությունը տեղյակ է բոլոր խնդիրներից. ֆերմեր (տեսանյութ)

Տնտեսություն
9605f94c95b9fef317c6d3afe790f738

Գազի գնի էժանացումը եւ Թուրքիայից էժան լոլիկի ներմուծման արգելքը  դրական ազդեցություն է ունեցել գյուղացիների վրա. տեղականը սկսել է բավարար չափով սպառվել։  Ֆերմեր Վարուժան Խուդեդանյանը նշում է, որ Արարատի մարզի Դարակերտ գյուղում գյուղացիները ցանկանում են ավելացնել նաեւ իրենց հողատարածքները, քանի որ այս տարի շահույթ են ստացել:   «Մոտավորապես 90-95 տոկոսը տեղական արտադրության լոլիկներ են: Կարող է 50- 100 կգ մաքսանենգ ճանապարհով գան, բայց արդեն եղանակները  տաքացել են, եւ  ջերմոցները 100 տոկոսով աշխատում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Դարակերտ համայնքի ղեկավարի տեղակալը: Նրա խոսքերով՝ ներկա պահին ապրանքը ինքնարժեքից բարձր են  վաճառում եւ գյուղացիները  կարողանում են իրենց կարիքները հոգալ: Մայիսի 10–ից 15–ը կսկսվի արտահանումը դեպի Ռուսաստան: Ֆերմեր  Արմեն Սիմոնյանն էլ հակադարձում է՝ թեեւ  թուրքական վարունգ եւ լոլիկ չունենք, բայց դա չի նշանակում, որ հարցը լուծվեց.  «Գյուղատնտեսության մակարդակը պետք է բարձրացնեն: Կասկածում եմ, որ գյուղատնտեսության նախարարությունը  տեղյակ է բոլոր խնդիրներից»,- ավելացրեց Արմեն Սիմոնյանը: Նրա խոսքերով՝ գյուղացին պետք է  ինֆորմացված լինի, թե ինչպես մշակի բույսերը եւ պետք  է հատուկ հաղորդումներ կազմակերպվեն: Ֆերմեր Վարուժան Խուդեդանյանն էլ առաջարկեց  Գյուղատնտեսության նախարարությունը փակել եւ դարձնել կոմիտե:  Իսկ ինչ վերաբերում է բանջարեղենի արտահանմանը, ապա ֆերմերները հպարտանում են՝   այնպիսի լոլիկներ ունենք, որոնք գերազանցում են թուրքականին, թե   տեսքով եւ վիտամիններով: