Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատողների իրավունքներն ավելի շատ խախտվում են փոքր հիմնարկներում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
orca_share_media1493623960833-1

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի եւ զբաղվածության հարցերի գլխավոր խորհրդական Թադեւոս Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը շնորհավորեց ոչ միայն աշխատողներին, այլեւ աշխատանք փնտրողներին։ Նա նաև նշեց, որ գործատուն ու աշխատողը պետք է ազատ քննարկեն ու արդյունավետ տարբերակներ` ոսկե միջինը գտնեն. «Ամբողջ աշխարհը գնում է աշխատանքային փոխհարաբերությունների ազատականացմանը։ Մեր երկրում արհմիությունների միջոցով աշխատողների իրավունքների պաշտպանությունը հեռու է կայացած լինելուց։ Այստեղ կարեւոր է պետության դերը»: Աշխատանքային փոխհարաբերությունները պետք է կարգավորել հատկապես գերփոքր ձեռնարկություններում, քանի որ այստեղ աշխատողների իրավունքները ավելի հաճախակի են խախտվում։ Ըստ նրա` ոլորտում հիմնական խախտումները աշխատանքային պայմանագրերի չկնքումն է. «Սա հետո աշխատողին հնարավորություն չի տալիս պաշտպանելու իր իրավունքները։ Մյուս խնդիրը աշխատավարձերի ուշացումներն են, ոչ լիարժեք վճարումը, հանգստի իրավունքից օգտվելը, սոցիալական երաշխիքները։ Իսկ աշխատանքից ազատումները տեսակարար մեծ կշիռ ունեն, որոնք հիմնականում լուծվում են դատական կարգով»։