Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդ սահմանեց Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ

Կարևոր լուրեր Սպորտ
unnamed-10-5

«Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը, հերթական ռեկորդը սահմանեց: Այսօր Անգլիայի առաջնությունում կայացած խաղում «Կարմիր սատանաները» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 1:1 ավարտեցին «Սունսիի» հետ հանդիպումը: Այդպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում առանց պարտության հանդիպումների քանակը հասցրեց 25-ի, ինչն ակումբի նոր ռեկորդ է: Այդ խաղերի ընթացքում մանչեսթերցիները տարել են 13 հաղթանակ, իսկ 12 հանդիպում ավարտել են ոչ-ոքի: Հներիխ Մխիթարյանը մասնակցել է 15 հանդիպման, որոնց ժամանակ դարձել է 4 գոլի հեղինակ: unnamed (11)