Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան արգելափակել է Wikipedia-ն. ermenihaber

Քաղաքականություն
vikipedi_neden_acilmiyor_vikipediye_erisim_engeli_h800

Թուրքիայում առավոտվանից արգելափակվել է աշխարհում ամենահայտնի ինտերնետային ազատ հնարագիտարանի Wikipedia-ի մուքը: Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝  արգելափակման վերաբերյալ հարցմանն ի պատասխան «E-Devlet» պետական պորտալից հայտնել են, որ այս պահի դրությամբ դատարանի որոշմամբ սահմանված արգելափակում չկա: Այնուհետև հարցում է արվել Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհրդին (BTK), որտեղից էլ պարզաբանում են տվել, որ հիմք ունենալով իրենց կանոնադրությունը,  տեխնիկական և իրավական նկատառումներով կիրառել են վարչական միջոցներ: «Փաստորեն առանց դատարանի որոշման BTK-ն կիրառում է վարչական միջոցներ»,- եզրակացնում է «Hurriyet»-ը: Ըստ նույն աղբյուրի՝ հայտնի է դարձել, որ տևական ժամանակ թուրքական կողմը գրագրության մեջ է եղել Wikipedia-ի հետ և առարկություններ հայտնել մի շարք հոդվածների բովանդակության վերաբերյալ: Մասնավորապես դժգոհություն է եղել այն մասով, որ Թուրքիան ներկայացվել է որպես ահաբեկչությանը աջակցող և ահաբեկիչների հետ համագործակցող երկիր: Բայց Wikipedia-ն ոչ միայն չի հետևել Թուրքիայի նախազգուշացումներին և չի հեռացրել վերոնշյալ բնույթի նյութերը: Ավելին՝ այստեղ