Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտն» ու «Գանձասար-Կապանը» հաղթեցին մրցակիցներին

Սպորտ
fff

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 25-րդ տուր երկու հանդիպումները: Նախ մրցաշարի միանձնյա առաջատար «Ալաշկերտը» սեփական դաշտում ուժերը չափեց ընդգծված ետնապահ «Արարատի» հետ: Տանտերերը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան եւ կրկին ամրապնդվեցին առաջին հորիզոնականում՝ վաստակելով 51 միավոր: Այնուհետեւ միմյանց հետ հանդիպեցին առաջատարի երկու գլխավոր մրցակիցները՝ «Գանձասար-Կապանն» ու «Շիրակը»: Հանդիպման 86-րդ րոպեին բրազիլացի ֆուտբոլիստ Վալմերսոնի խփած գոլի հաշվին կապանցիները կամային հաղթանակ տարան՝ 3:2: «Գանձասար-Կապանն» իր միավորների քանակը հասցրեց 49-ի, իսկ «Շիրակը» մնաց նույն 43-ի վրա: Վաղը տեղի կունենա տուրի երրորդ հանդիպումը: Երեւանի «Փյունիկն» իր հարկի տակ կընդունի «Բանանցին», որը վաղուց կորցրել է մրցանակային տեղ զբաղեցնելու բոլոր հնարավորությունները: