Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 138 դիտորդ՝ Երեւանի ավագանու ընտրություններում

Քաղաքականություն
Region-Capture-2

2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ ապրիլի 29-ը: Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 17 տեղական հասարակական կազմակերպության թվով 5 138  դիտորդ: 2017 թվականի ապրիլի 29-ին լրացել է նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 32 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով  436 ներկայացուցիչներ:   ԿԸՀ մամուլի ծառայություն