A
A
Օձ են տեսել ու կանչել փրկարարներին
Ապրիլի 29-ին, ժամը 15:18-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի սկզնամասում գտնվող շինության մեջ օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ