Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը հայտացուցակում չէ

Սպորտ
a

Ըմբշամարտի Եվրոպայի ֆեդերացիան հրապարակել է բոլոր այն ըմբիշների անուն-ազգանունները, որոնք հայտավորվել են Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 2-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականներն այդ մրցումներում կներկայանան ութական մարզիկներով: Ահա մեր թիմերի կազմերը: Հունահռոմեական հավաքական. Գեւորգ Ղարիբյան (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյան (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյան (71 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Սարգիս Քոչարյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Շահինյան (98 կգ), Վաչիկ Եղիազարյան (130 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի հավաքական. Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Գեորգի Կետոեւ (97 կգ), Լեւան Բերիանիձե (125 կգ): Ի դեպ, մեր օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բացակայում է հայտերի ցուցակում, սակայն ըստ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի, հենց նա է մասնակցելու առաջնությանը, բնականաբար, 98 կգ քաշային կարգում: Առաջնությունը կմեկնարկի մայիսի 2-ին: Առաջին չորս օրը մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին (քաշերն ըստ օրերի՝ 57-86, 65-97, 61-74, 70-125 կգ), իսկ վերջին երկու օրը՝ հունահռոմեական ըմբիշներին (քաշերն ըստ օրերի՝ 59-66-98-130, 71-75-80-85 կգ):