Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառերի հատման մեջ մեղադրվողն ազատ է արձակվել

Հասարակություն
tree

Դավթաշենում 5 բարդի եւ 24 թեղի ծառերի հատման մեջ մեղադրվող Ալեքսանդր Սամսոնյանը երեկ ազատ է արձակվել։ Նրա պաշտպան  Արմեն Մելքոնյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ դատախազը բավարարել է իրենց միջնորդությունը եւ Ալեքսանդր Սամսոնյանի նկատմամբ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունն է կիրառվել որպես խափանման միջոց։ Արմեն Մելքոնյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ առաջադրված մեղադրանքը իր պաշտպանյալը չի ընդունում. «Նա կատարել է ոչ թե ծառերի հատում, այլ խորը էտ»։ 20 օր կալանավայրում գտնվող Ալեքսանդր Սամսոնյանը իր պաշտպանի միջոցով նաեւ կալանքի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել, սակայն այն դեռ չէր քննվել։ Բնապահպանության նախարարության փորձագետները հաշվարկել  ու պարզել էին, որ Ալեքսանդր Սամսոնյանը պատճառել է 2 մլն 860 հազար դրամի նյութական վնաս:   Պաշտպան Արմեն Մելքոնյանի դիտարկմամբ՝ հանցակազմ այս գործում չկա։  Հիշեցնենք, մի քանի օր առաջ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքում տեղադրել էր այս լուսանկարը և հայտնել, որ Դավիթաշենում խորը էտված ծառերը սկսել են աճել: