Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քուրդ-հայկական երկխոսության հանձնաժողով է ստեղծվում. arevelk.am

Քաղաքականություն
206fcdd

Հիշատակելով, որ  1915-1923 թվականներին թուրքական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը հանգեցրել է աղետալի կորուստների հայերի, ասորիների-արամեացիների, հույների և Փոքր Ասիայի այլ` ոչ թուրքական ծագմամբ ժողովուրդների համար, չկանխված և չպատժված ցեղասպանությունը հանգեցրեց Թուրքիայում  քրդական բնակչության հենց նույն ցեղասպանական քաղաքականության հետ առերեսման: Այս փաստերը հիմք ընդունելով` սույնով մենք հայտարարում ենք քուրդ-հայկական երկխոսության հանձնաժողովի ստեղծման մասին, որը նպատակ է հետապնդում կազմակերպելու միջքրդական և քուրդ-հայկական երկխոսության գործընթացը: Դրա նպատակն է իրականացնել միասնական պայքար Փոքր Ասիայի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանության համար և հաստատել արդարության և օրենքի գերակայություն մեր ընդհանուր հայրենիքում ընդհանուր ապագայի համար: Փոքր Ասիա, Իրավունքների շուրջ միավորված 19 հունվար նախաձեռնություն, քուրդ- հայկական երկխոսության հանձնաժողով:  «Արևելք»