Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը վստահ հաղթեց Իսրայելի 1-ին հավաքականին

Սպորտ
aaa-2

Հայաստանի վետերան շախմատիստների հավաքականը շարունակում է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար: Հունաստանում ընթացող աշխարհի վետերանների թիմային առաջնության հերթական՝ 5-րդ տուրում, մեր շախմատիստները 3:1 հաշվով պարտության մատնեցին Իսրայելի 1-ին հավաքականին: Ռաֆայել Վահանյանը եւ Կարեն Մովսիսյանը հաշտություն կնքեցից, իսկ Արտաշես Մինասյանը եւ Սերգեյ Գալդունցը հաղթանակներ տարան: Հայաստանի ընտրանին վաստակեց 8 միավոր եւ Անգլիայի 1-ին հավաքականի հետ այժմ կիսում է 2-3-րդ հորիզոնականները: Աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի թիմը, որը 5 տուրից հետո տարել է հինգ հաղթանակ եւ վաստակել 10 միավոր: Այսօր կայանալիք 6-րդ տուրում մեր հավաքականի մրցակիցն է լինելու Իսրայելի 2-րդ թիմը: