Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Պաշտոնական
9431ae9fba0ae5b1ebfca88648bc4f7a

Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, 2017թ. ապրիլի 28-ին փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել 2017թ. ապրիլի 27-ի միջադեպի մասնակից փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի, Գևորգ Մկրտչյանի, Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի նկատմամբ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2, 2.2.3,  5.1.2 և 5.2.1 ենթակետերի խախտման հատկանիշներով: Փաստաբանի վարքագծի կանոնագրքի համաձայն՝ 2.2.2 ենթակետ - փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը (հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն): 2.2.3 ենթակետ- մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը: 5.1.2 ենթակետ- փաստաբանը պարտավոր է մյուս բոլոր փաստաբաններին ընդունել որպես մասնագիտական աշխատակիցներ և անկեղծ ու քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ։ 5.2.1 (1) ենթակետ- փաստաբանը չպետք է` թույլ տա այլ փաստաբանի նկատմամբ արժանապատվությունը և փաստաբանի համբավն արատավորող գործողություններ ու արտահայտություններ: Ըստ սահմանված կարգի՝ -         կարգապահական գործը հանձնվելու է փաստաբանների ընդհանուր ժողովի կողմից ընտրված գործը նախապատրաստողին՝ եզրակացություն կազմելու և խորհրդի ներկայացնելու համար. -         նախապատրաստողի եզրակացությունը ներկայացնելուց հետո, կարգապահական գործը հանձնվելու է ՀՀ փաստաբանների պալատի՝ 12 անդամից կազմված խորհրդին, որի իրավասության մեջ է մտնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկումը. -         ՀՀ փաստաբանների պալատի նախագահը չի մասնակցում կարգապահական գործերով խորհրդի նիստերին:   ՀՀ փաստաբանների պալատի Մամուլի ծառայություն