Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի կինոդահլիճներում ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը

Հասարակություն
Untitled-14

Ապրիլի 27-ին Ուկրաինայում, մասնավորապես Կիևի և Օդեսայի մեծ կինոդահլիճներում  ցուցադրվել է հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը։ Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net կայքը, հղում անելով Ուկրաինայի հայկական համայնքի մամլո ծառայությանը։ Կիևի «Cinema city» կինոթատրոնում ֆիլմի պերամիերային մասնակցել են մայրաքաղաքի և մարզերի հայ համայնքների ղեկավարները, հոգևոր բարձր դասի ներկայացուցիչները, ինչպես նաև Ուկրաինայում քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու պատգամավորները։ Ցուցադրումից առաջ դուդուկահար Արմեն Կոստանդյանի կատարմամբ հնչել են տարբեր ստեղծագործություններ, որից հետո ներկաները դիտել են Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված սոցիալական տեսահոլովակ։