Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Զոհրաբյանը փորձելու է փաստաբաններին հաշտեցնել

Քաղաքականություն
ara-zohrabyan

Փաստաբանների պալատը, երեկ փաստաբանների հետ տեղի ունեցած միջադեպի բոլոր մասնակիցների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել: «Գործի քննության ընթացքում նաեւ կպարզենք մեղավորներին: Փաստաբանի վարքագծի կանոները խախտողները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արա Զոհրաբյանը: Փաստաբանների պալատի նախագահը չի հասկանում այն մեղադրանքը, թե ծեծկռտուքը կատարվել է իր գիտությամբ: «Եթե ես կապ ունեմ, որ Տիգրան Աթանեսյանը  վիրավորական գրառումներ է կատարում, եթե կապ ունեմ, որ Սիմոն Բաբայանը իր հասցեին ուղղված արտահայտությունների համար գնացել է ինչ- որ բաներ պարզելու, ճշտելու է գնում»,- ասաց Արա Զոհրաբյանը:  Նա այսօր նաեւ բացատրեց, թե ինչու դեպքից հետո չի գնացել Տիգրան Աթանեսյանի գրասենյակ. «Տեսանյութերով տեսել եմ իրենց ագրեսիվ վերաբերմունքը, և թե ինձ մեղադրանք ներկայացնելը: Դուք ինչպես եք պատկերացնում: Եթե ես գնամ այդ վայր, դա խնդիր չի՞ առաջացնի, օրինակ՝ պրովոկացիոն իրավիճակ առաջացնի:  Նպատակ չգտա գնալ այնտեղ»: Արա Զոհրաբյանը այս ընթացքում փորձելու է կողմերին հաշտեցնել. «Կարող է պաշտոնապես հրավիրեմ, երկու կողմերն էլ գան նստենք, խոսենք, կարող է հեռախոսով խոսենք, ընթացքում կտեսնենք»: Հիշեցնենք, որ երկու կողմերն էլ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն: Այսօր ասուլիս է տվել նաև փաստաբանների մյուս խումբը։