Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոզե Մոուրինյոն հպարտանում է իր սաներով, այդ թվում՝ Մխիթարյանով

Սպորտ
sport-mourinho

«Չնայած մեծ թվով խնդիրներին՝ ֆուտբոլիստների վնասվածքներին ու հոգնածությանը, թիմը կամային գծեր դրսեւորեց այսօր: Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով», - Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո հայտարարել է հյուրերի մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացի մասնագետը Մանչեսթերի հերթական դերբիից առաջ, իրոք, կադրային լուրջ խնդրի առաջ էր հայտնվել, քանի որ վնասվածք էր ստացել միջին գծի առանցքային խաղացողներից մեկը՝ Պոլ Պոգբան: Մինչ այդ շարքից դուրս էին եկել պաշտպաններ Քրիս Սմոլինգը, Մարկուս Ռոխոն, Ֆիլ Ջոնսը, կիսապաշտպան Խուան Մատան, հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Չնայած բոլոր այդ խնդիրներին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այդ խաղում կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը եւ գրոսմայստերական ոչ-ոքի անել, չնայած վերջին 20 րոպեներն անցկացրել է 10 հոգով: «Մենք ստիպված որոշում կայացրինք խաղալ ոչ-ոքի արդյունքի վրա: Հարկ եղավ մեծ ջանքեր գործադրել մեկ միավոր վաստակելու համար: Մենք մրցակցին հիմնականում զիջում էինք կենտրոնում», - ասել է փորձառու մասնագետը: Նշենք, որ մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպման մինչեւ 86-րդ րոպեն, որից հետո փոխարինվել է: