Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաշինքի դիմումը ինքնանպատակ էր. ՍԴ նախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
sd3-1

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի`ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումի որոշումը։ Դաշինքի լիազոր ներկայացուցիչներից ոչ մեկը նիստին չէր ներկայացել։ Դահլիճում եւս դաշինքի անդամներ չկային։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ ՀԱԿ-ը ստորագրել է բոլոր ընտրատեղամասերի արձանագրությունները` ըստ էության ընդունելով ընտրությունների արդյունքները. «Դաշինքը վարչադատական կարգով որեւէ բողոք չի ներկայացրել, սա աննախադեպ էր։ Սրանից հետեւում է, որ նրանց դիմումը ինքնանպատակ էր ու քաղաքական շահարկումների առիթ է տալիս»: Ըստ այդմ, Գագիկ Հարությունյանը հայտարարեց` ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ. ՍԴ այս որոշումը վերջնական է։