Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» եզրափակիչում կխաղա առանց գլխավոր մարզչի

Սպորտ
sport-pyunik

  Երեւանի «Փյունիկը» ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդես կգա առանց գլխավոր մարզչի ղեկավարության: Դա հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրապարակած վերջին տեղեկատվությունից հետո: Ըստ դրա Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսի 9-ին եւ 11-ին ընկերական խաղեր է անցկացնելու Կիպրոսում: Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղը նախատեսված է մայիսի 10-ին, հետեւաբար,  «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը բաց կթողնի այդ խաղը, քանի որ նա այդ ժամանակ զբաղված է լինելու Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականով՝ որպես գլխավոր մարզիչ: Միաժամանակ, եզրափակիչ խաղի մյուս մասնակիցը՝ Գյումրիի «Շիրակը», կմնա առանց իր հարձակվողի՝ Վահան Բիչախչյանի, քանի որ Արտակ Օսեյանը նրան հրավիրվել է պատանեկան հավաքական: