Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար էներգիա՝ Լեռնամերձ գյուղում (տեսանյութ)

Հասարակություն
hayk

Մոտակա ժամանակահատվածում  էներգակիրների սակագնի նվազեցում չի սպասվում. այսօր հայտարարեց Էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Նա հիշեցրեց, որ 2016 թվականին եղել է եւ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագնի  նվազեցում: Ամփոփելով նախորդ 6 ամիսները՝ փոխնախարարը կարեւոր համարեց, որ Հայաստանում գրանցվել է էլեկտրաէներգիայի արտադրության ավելացում՝ 5,3 տոկոսով։ Ավելացել է նաեւ դրա արտահանումը, հատկապես դեպի Վրաստան. «Առաջին երեք ամսում դեպի Վրաստան արտահանել ենք 60մլն Կ/Վ, այնինչ նախորդ տարի նույն ժամանակահատվածում, այդ թիվը 0 էր»: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն այսօրվանից  հայտարարում է մրցույթ ՝ 55Մ/Վ արեւային էլեկտրակայան կառուցելու համար: Առաջին փուլում նախարարությունը կընտրի ներդրողներին. « Այս ամենի արդյունքում մենք կունենանք ռեկորդային սակագին, որը ռեկորդային կլինի ամբողջ աշխարհի համար: Թե որքան ենք նախատեսում, չեմ ասի, որպեսզի ներդրողները հաշվարկներ չանեն, բայց այն բոլոր մեր  իմացած գներից էժան է լինելու»,- նշեց փոխնախարարը:  Հայկ Հարությունյանը նախորդ կիսամյակի ձեռքբերումներից է համարում նաեւ արեւային էներգիայով  մատակարարվող Լեռնամերձ գյուղում գրանցված արդյունքները. «Այս գյուղում մարդիկ պահանջում էին, որ ունենան գազ, մենք հաշվարկներ արեցինք եւ ներդրումը ահռելի մեծ էր։ Որոշեցինք  արեւային էներգիայով նրանց գյուղը մատակարարել: Ներդրումը նախնական 3 անգամ պակաս ստացվեց, իսկ էներգիան արդյունքում մարդկանց հասավ անվճար: Սկզբում մարդիկ մեզ չէին հավատում, գալիս էին ու ասում՝ որտե՞ղ եք մեզ ուզում «քցել», բայց հիմա արդեն արդյունքը ակնհայտ է», - նշեց փոխնախարարը: