Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես այլեւս այստեղ անելու բան չունեմ. Լևոն Զուրաբյանը հեռացավ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sd1

Սահմանադրական դատարանում այսօր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի`ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննությանը կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով։ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն իր խոսքում նշեց, որ ապրիլի 2-ի ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը, եւ այդ պատճառով պետք է ճանաչվեն անվավեր։ Նա նաեւ նշեց, որ իրավապահ մարմինները տարօրինակ հանդուրժողականություն են ցուցաբերել ընտրակաշառքի նկատմամբ, հատուկ խրախուսել` ստեղծելով անպատժելիության մթնոլորտ։ Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով երեկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ տեղի ունեցած հարցուպատասխանին, նշեց, որ այն ծանր տպավորություն է թողել իր վրա. «Երբ հարցնում եմ` ըստ ձեզ ինչով է պայմանավորված ընտրողների գերակտիվ մասնակցությունը, պարոն Մուկուչյանն ասում է, թե մասնակցությամբ։ Սա ինձ հիշեցնում է մի հայտնի անեկդոտ` Чем лучше армяне грузинов? Чем? Тем, что люди. Դա նման է նրան, որ իրավապահ մարմիններին ցույց ես տալիս բռնաբարության տեսանյութ, ասում են` ընթացք չենք կարող տակ, քանի որ տուժող կողմը չի բողոքել։ Ես գիտեմ, որ ՍԴ-ն արդարացի որոշում չի կայացնի, քանի որ դուք այստեղ միայն մեկ գործ եք անում` պաշտպանել Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, դրա համար ստեղծվել է ճշմարտության մերժման մի ամբողջ իրավաբանություն։ Այս ամենը ձեզ տանում է փակուղի։ Մենք այսօր ունենք վախեցած ու հեռանկարներին չվստահող ժողովուրդ։ Ես գիտեմ, որ ճշմարտությունը չի հաղթելու, սակայն մի օր հաղթելու ենք»։ Նրա ելույթից հետո դահլիճում հնչեցին ծափեր։ «Թատերական ներկայացման չեք»,-հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը Լեւոն Զուրաբյանի ելույթի ժամանակ պարբերաբար հնչեցնում էր զանգը` կոռեկտության կոչ անելու համար։ «Ես այլեւս այստեղ անելու բան չունեմ»,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանն ու հեռացավ դահլիճից։