Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանը 3-րդն է «Ռեյկյավիկ Օփենում»

Սպորտ
unnamed-38-3

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը գերազանց հանդես եկավ Իսլանդիայում անցկացվող «Ռեյկյավիկ Օփեն» միջազգային խոշոր մրցաշարում: Մեր շախմատիստը այսօր կայացած վերջին՝ 10-րդ տուրում, երկարատեւ պայքարից հետո հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Մուսթաֆա Յիլմազին: Արդյունքում, Սերգեյ Մովսեսյանը վաստակեց 8 միավոր եւ 18-ամյա հոլանդացի Յորդեն Վան Ֆորեստի եւ հնդիկ գրոսմայստեր Աբհիջեթ Գուպտայի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ հաշվարկներով մեր շախմատիստը հռչակվեց բրոնզե մեդալակիր: Մրցաշարը հաղթեց հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին, որը կես նիշով առաջ անցավ իրեն հետապնդողներից: ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանը 7 միավորով մրցաշարն ավարտեց 17-րդ հորիզոնականում, իսկ կին մասնակցիների մեջ ճանաչվեց երկրորդը՝ լրացուցիչ գործակիցներով զիջելով միայն հնդկուհի Հարիկա Դրոնավալիին: