Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամիրյանը գնահատեց Տարոն Մարգարյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-2

«Չեմ կարծում, որ քաղաքապետը ոչնչացրել է մշակութային կառույցները»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝  գնահատելով  քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությանը: «Խոսքը վերաբերում է Տարոն Մարգարյանին, նա շատ լավ իրականացնում է իր պարտականությունները, պարտավորությունները, հավելյալ հորդորման կարիք նա չունի: Նրա կատարած աշխատանքը ես բավարար եմ գնահատում»,- հավելեց նա: Հարցին, թե այսինքն՝ ձեզ դո՞ւր է գալիս, որ պատմամշակութային արժեքները Երևանում ոչնչացվել են, Ամիրյանը նման պատասխան տվեց. «Գիտեք, եթե մենք այդպես շարունակենք գնահատել, դա կնշանակի, որ մենք որևէ կերպ չենք կարողանալու իրականացնել ներդրումային ծրագրեր: Եկեք մի քիչ ավելի հանդուրժող լինենք և հասկանանք, թե ինչ է ոչնչացվել, ով է ոչնչացրել, երբ է ոչնչացվել»: Նախարարն անդրադարձավ նաեւ «Հին Երևան» ծրագրին՝ նշելով, որ վարչապետը հորդորում է արագացնել ծրագրի իրագործումը: Սակայն Արմեն Ամիրյանը չկարողացավ հստակ ժամկետներ նշել, թե երբ հնարավոր կլինի իրագործել այն: «Անորոշ չէ, շատ որոշակի է, բայց ժամկետ չեմ կարող նշել»,- հավելեց նա: