Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքական արտադրանք են վաճառում տեղականի անվան տակ (տեսանյութ)

Քաղաքականություն
pip

Շուկայում առկա ադրբեջանական խնձորի հայտնաբերումից հետո միայն 3 օր անց լիազոր մարմինը սկսեց խոսել ոչ թե կատարված աշխատանքի մասին, այլ լրահոսում քննադատությունների մասին։  «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի կարծիքով, սա ապացույց է, որ լիազոր մարմինը ոչ թե աշխատում է հանուն սպառողների, այլ հանուն այն բանի, որ հայ հասարակությունը չգիտակցի եւ չհասկանա, թե ինչ հանցավոր անգործության հետ գործ ունենք։ «Եթե նման հայտարարություն աներ որեւէ տնտեսվարող սուբյեկտ՝ նրան սպառողներին մոլորեցնելու համար կտուգանեին։ Մինչդեռ պետական կառույցներին տուգանող չկա։ Խոսվում է հաղորդագրության մեջ միայն լոլիկի մասին, ասում են նմուշառել ենք եւ կստուգենք։ Որեւէ խոսք չի ասվում այն մասին, որ տարիներ շարունակ այն իրական վտանգները, որ հայտնաբերել են այդ երկրները՝ մենք այդ ցուցանիշների նկատմամբ ստուգում արել են, թե ոչ»։ Նրա դիտարկմամբ՝ ոչ մի երաշխիք չկա, թե փորձաքննության համար վերցված նմուշները իրականում թուրքական են եղել։ «Ինչ իմանանք՝ գնացել 600 դրամանոց լոլիկն են վերցրել, թե 1200 դրամանոցը։ Ինչ վերաբերում է թուրքական արկղերով հայկական արտադրանքի  սպառմանը,  պետք է հասկանալ թե ՀՀ տնտեսվարող սուբյեկտները թուրքական արկղեր պատվիրել են թե ոչ։ քանի որ ակնհայտ է, որ դրանք բոլորովին նոր արկղեր են»։ Ըստ Բ. Պիպոյանի՝ անկախ նրանից, թե որ երկրից է ներմուծվում այս խնձորը, Ֆրանսիայից, թե Հունաստանից, եթե անվտանգությունը երաշխավորող փաստաթուղթ չունի, ապա դրա անվտանգությունը պետք է ստուգվի։ «Ինչու չենք ստուգում։ Ինչո՞ւ է այդ լոլիկը մինչեւ հիմա շարունակում մնալ շուկայում, հիմա, հո տեսնում եք, որ վաճառվում է»։ Իրավասու մարմնի անգործությունը հանգեցրել է նրան, որ թուրքականը տեղափոխվել է տեղական արկղերի մեջ, եւ քանի որ աղմուկը շատ էր, սկսեցին վաճառել տեղականի անվան տակ։ «Մարդիկ, որ հանգիստ լինելու կոչեր են հնչեցնում, նրանք պարզապես պաշտպանում են իրենք իրենց, նրանք թուրքական կամ ադրբեջանական ապրանք  ապօրինի ճանապարհով ներմուծող եւ իրացնողներից որեւէ բանով չեն տարբերվում»։