Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բավարիան» 23 տարի անց արձանագրել է վատագույն սերիան

Սպորտ
sport-bavaria

Մյունխենի «Բավարիան» վերջին 23 մրցաշրջանների ընթացքում առաջին անգամ չի հաղթել 5 անընդմեջ հանդիպումներում: Գերմանիայի Բունդեսլիգայի 26-ակի հաղթողը ապրիլ ամսին միջինը վաստակել է մեկ միավոր, որը երկու անգամ քիչ է նախորդ մրցաշրջանի համեմատ: Ավելին, «Բավարիան» մեկ շաբաթվա մեջ միանգամից դուրս է մնացել երկու մրցաշարերից: Մյունխենցիները նախ չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղում Մադրիդում 2:4 հաշվով պարտվել էր տեղի «Ռեալին» եւ ավարտել ելույթները: Անցած գիշերը «Բավարիան» Գերմանիայի գավաթի խաղարկության մրցախաղում սեփական դաշտում 2:3 հաշվով տանուլ է տվել Դորտմունդի  «Բորուսիային» եւ չի կարողացել մտնել եզրափակիչ: Մյունխենցիները իրենց հարկի տակ վերջին անգամ տեղական թիմին զիջել էին 2016 թվականի մարտի 2-ին, երբ 0:1 հաշվով պարտվել էր «Մայնցին»: «Բավարիան» վերջին անգամ այդպես անհաջող հանդես էր եկել 1994-95թթ մրցաշրջանում, երբ Բունդեսլիգայում չէր կարողացել հաղթել 6 անընդմեջ տուրերում: