Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապացուցեք, որ ծայրահեղ վատ վիճակում եք. դատարանը՝ նաիրիտցիներին (տեսանյութ)

Տնտեսություն
nairit

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին կառավարության շենքի մոտ են՝ իրենց պահանջ-սպասելիքով՝ վերագործարկել Նաիրիտը և վերականգնել իրենց մոտ 2 հազարի հասնող նախկին աշխատատեղերը: «Ա1+»-ի հետ զրույցում Նաիրիտի նախկին աշխատակիցների ցույցերը համակարգող Կարինե Շահվերդյանը հայտնեց, որ այսօր  2 ամիս ձգձգումից հետո ժամը 16.00-ին տեղի է ունենալու Նաիրիտի գործով հերթական դատը:  Նաիրիտցիները պահանջում են չեղարկել Նաիրիտ-2-ի հետ կնքած պայմանագիրը, որով նրանք հրաժարվել են աշխատավարձերի ուշացման հետ կապված տույժ ու տուգանքներից և ստանալու էին միայն մայր գումարները: Դրանից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հավաստիացրել էր, որ աշխատավարձերը կվճարվեն, ինչը տեղի չունեցավ:  «Հարգարժան դատավոր Գևորգ Նարինյանը ուզում է փաստաթղթեր, որոնք կապացուցեն որ Նաիրիտի նախկին աշխատակիցները գտնվել են ծայրահեղ վատ վիճակում, դրա համար են ստորագրել  այդ պայմանագիրը:  Պահանջում ենք վերակագնել մեր իրավունքները»,- ասաց նա: