Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը դժգոհ է (տեսանյութ)

Քաղաքականություն
karen

Կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար. այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով անտառների կառավարմանն ու  ապօրինի անտառահատումներին: Սա հաշվի առնելով՝ վարչապետը հանձնարարեց կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը, եւ համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին. «Վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրացվում անտառների կառավարման եւ ապօրինի անտառահատումների հետ կապված մտահոգություններ: Խնդիրն առավել խորքային է, եւ չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառահատումների դեպքերով: Կարեւորում եմ գիտական եւ տեխնիկական նորագույն միջոցների կիրառումը եւ կառավարման մարմինների փոխկապակցված եւ հետեւողական աշխատանքը»: Ըստ հանձնարարականի՝ լիազոր մարմինները պետք է մշակեն եւ ներկայացնեն ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնեն հանրությանը: Իսկ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին վարչապետը հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել վերջին երեք ամիսների ընթացքում մամուլում եւ սոցիալական ցանցերում բնապահպանական ՀԿ-ների եւ անհատ քաղաքացիների կողմից բարձրաձայնված անտառահատումների հետ կապված խնդիրները, քննարկել դրանք եւ ներկայացնել վերլուծություն: