Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց Անգլիայի առաջին հավաքականին

Սպորտ
unnamed-37-3

Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը շարունակում է վստահ հանդես գալ: Այսօր մեր ընտրանին մրցեց առաջնությունում ամենաբարձր գործակից ունեցող Անգլիայի առաջին հավաքականի հետ: Արտաշես Մինասյանը եւ Սերգեյ Գալդունցը հաղթեցին իրենց մրցակիցներին, իսկ Ռաֆայել Վահանյանն ու Կարեն Մովսիսյանը հաշտություն կնքեցին: Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ այժմ Սանկտ Պետերբուրգի ընտրանու հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Երկու թիմերը վաստակել են 6-ական միավոր: Վաղը նախատեսված 4-րդ տուրում մեր թիմի մրցակիցն է լինելու հենց ռուսական ընտրանին: Նշենք, որ առաջնությանը մասնակցում են ազգային եւ ակումբային 22 թիմեր: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, ինը տուրով: Մրցաշարը կավարտվի մայիսի 2-ին: