Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքապետարանն ունի այնքան ծառայողական մեքենա, որքան Ազգային ժողովը». Ալեն Սիմոնյան. Առավոտ

Հասարակություն
Alen-Simonyan_Nikol-Pashinyan

«Ելքը» Երեւանի ավագանու ընտրությունների իր նախընտրական ծրագրում խոստանում է քաղաքապետարանի ծառայողական մեքենաների թիվը կրճատել 70 տոկոսով, ինչպես նաեւ հաստիքացուցակն օպտիմալացնել: Մենք «Ելք» դաշինքի անդամ, ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանին հարցրեցինք՝ ուսումնասիրություն արե՞լ եք, որքա՞ն ծառայողական մեքենա ունի քաղաքապետարանը եւ ինչքանո՞վ է ուռճացված հաստիքացուցակը: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այո, ուսումնասիրել ենք, եւ պատկերացրեք՝ Երեւանի քաղաքապետարանն ունի այնքան ծառայողական մեքենաներ, որքան Ազգային ժողովը: Երեւանի քաղաքապետարանն այդքան ծառայողական մեքենա ունի, հիմա դուք ասեք՝ ուռճացվա՞ծ է, թե՞ ուռճացված չէ, երբ մայրաքաղաքի ծառայողական ավտոմեքենաները համարժեք են հանրապետության խորհրդարանի մեքենաների քանակին»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով