Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասընթացներ՝ հղիների, դեռահասների ու միայնակների համար (տեսանյութ)

Հասարակություն
as

Արարատյան հայրապետական թեմի «Կանա» կրթական կենտրոնը դասընթացներ   է կազմակերպում 4-7 եւ 8- 14 տարեկան երեխաների համար. նպատակն է քրիտստոնեական գիտելիքներ տալ երեխաներին՝ հոգեւոր դաշտում պաշտպանված լինելու համար։ Կենտրոնի խորհրդատու Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի խոսքերով,   «մարդը որպես կոմպլեքսավորված միություն է, որ կպարունակե մարմինը, միտքը եւ հոգին, բայց ես կտեսնեմ, որ այդ հոգիի զարգացման պակասը կա։ Մարդիկ հոգեւորը մի կողմ ձգած են եւ աճած են միայն մարմնով եւ մտքով, բայց հոգիով չեն աճած, կուզեի ասել՝ մանուկ մնացած են, բայց գիտեք՝ մեր Տերը ըսավ՝ սրանցն է երկնքի արքայությունը, երբ կխոսեր դեռահասներու մասին։ Դեռահասների մեջ անկեղծություն կա, մեծերի մեջ չկա։ Եւ քանի որ չկա, եւ նրանք հոգեւոր աճ չեն ունեցել, նրանք ոչ թե մանուկ են մնացել, այլ չորցել է նրանց հոգին։ Այսօր մեր մեջը հոգեւոր կյանքը դարձած է մակերեսային»։ Նա տեղեկացրեց, որ իրենք նաեւ հանդիպումներ են կազմակերպում 30-ն անց միայնակ երիտասարդների համար։ «Նրանց հեռավոր նպատակն է, որ գտնեն մեկին, որ իրենց կինը կամ մարդը կդառնա, ոչ թե բարերուն մեջ կամ ինտերնետում ծանոթանան միամյանց հետ, այլ մաքուր միջավայրում»։ Կրթական կենտրոնը դասընթացներ է կազմակերպում նաեւ հղիների համար, նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտվել կամ ամուսանանալ։ «Կրոնը հավատքը միայն արտաքին արարողությունները չեն, այլ ներքին հոգեւոր աճումն է, որ իրենք սկսեն մտածել, որ կյանքը միայն մարմինը չէ, մենք դեմ չենք մարմնին, մարդը միայն միտքը չէ, կարեւոր է լավ ուսում ունենալը, բայց մարդը նաեւ հոգին է, որը հենց մարդու անձնականությունն է»,-ասաց քահանան։