Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը զիջում է դիրքերը մամուլի ազատության հարցում. զեկույց

Քաղաքականություն
Reporters_Without_Borders

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային  կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության տարեկան զեկույցը՝ «2017թ. մամուլի ազատության ինդեքսը»:   Հայաստանն այս տարի 180 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը՝ 5 հորիզոնականով իջնելով. 2016թ.-ին 74-րդ հորիզոնականում էր: Զեկույցի համաձայն՝ տպագիր մամուլը Հայաստանում բազմազան է և բևեռացված, ինտերնետում հետաքննող լրագրությունը հաջողություններ է գրանցում, միևնույն ժամանակ հեռուստամեդիայում բազմակարծությունը գրեթե բացակայում է: Այ ձևակերպումը գրեթե կրկնում է նախորդ տարվա եզրակացությունը։ Զեկույցում նշվում է նաև 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունները:

Թուրքիան` 155-րդ (-4) տեղում է, Ադրբեջանը` 162-րդ (+1), Վրաստանը՝ 64-րդ (0), Իրանը` 165-րդ (+4), իսկ Ռուսաստանը 148-րդն է (0):