Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախնական տվյալներով ժամկետային զինծառայողը մահացու վնասվածքը հասցրել է ինքն իրեն

Պաշտոնական
qnnchakan

Երկրորդ կայազորային քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում: Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կ.Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝  իրեն ամրակցված գնդացրով: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։   ՀՀ քննչական կոմիտե