Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցկացվել է   ցուցադրական զորավարժություն

Պաշտոնական
3-9

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, 4-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենքի վրա ապրիլի 18-ից 21-ը անցկացվել է գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Զորավարժության ուսումնական նպատակներից էին զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների հմտությունների և ունակությունների կատարելագործումը պաշտպանական մարտական գործողությունների պլանավորման, նախապատրաստման և վարման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման ու գործողությունների ներդաշնակման, ինչպես նաև մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ժամանակ: Զորավաժությունները նպատակ ունեին նաև մարզել անձնակազմին մարտական խնդիրների կատարման, գործնական կրակի վարման ընթացքում, կատարելագործել զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը:      Զորավարժության պլանի համաձայն, անձնակազմի անվտանգության ապահովման ու ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խստիվ պահպանմամբ, իրականացվել է ռազմերթ և ստորաբաժանումների տեղաբաշխում մարտական պահպանություն կենտրոնացման շրջաններում: Բացազատվել են ուսումնական կետեր, ստորաբաժանումների մարտական պատրաստության և պատրաստականության, պաշտպանողական մարտի կազմակերպման խնդիրների շուրջ անցկացվել են գործնական վարժանքներ: Վերլուծելով և ամփոփելով զորավարժության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստության մակարդակը և հրամանատարական կազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները: Արձանագրելով, որ զորավարժությանն ընդգրկված ստորաբաժանումները գրանցել են բարձր արդյունքներ և հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները, գնդապետ Վալերի Քոչարյանը տեղ գտած որոշ բացթողումները շտկելու համար տվել է անհրաժեշտ հանձնարարականներ: 1 2 3 4 5 6 7