Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊՆ. առաջնագծում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Կարևոր լուրեր Պաշտոնական
zoh

Ապրիլի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հիշեցնենք, որ առավոտյան սահմանում ևս մեկ զոհ ունեցանք: