Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի ՀՀ-ում. ԱՆ

Պաշտոնական
հրաչյա

 ՌԴ Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում պահվող, 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում 18 մարդ էր զոհվել, կփոխանցվի Հայաստան: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, ստանալով ՌԴ տարածքում դատապարտված Հրաչյա Հովսեփի Հարությունյանին ՀՀ-ում պատժի մնացած մասը կրելու նպատակով փոխանցելու մասին վերջինիս կնոջ դիմումը, անմիջապես ընթացք էր տվել՝ նախապատրաստելով Կոնվենցիայով նախատեսված բոլոր անհրաժեշտ նյութերը և դիմել էր Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն՝ խնդրելով քննարկել և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել դատապարտյալի փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ի պատասխան ՌԴ արդարադատության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ քաղաք Մոսկվայի Տրոիցկի շրջանային դատարանի 04.08.2014թ. դատավճռով ճանաչվել է քաղաքացիական հայցվորների հայցային պահանջներ ներկայացնելու իրավունքը, ուստի դատապարտյալի փոխանցման հարցը կքննարկվի վերջինիս ֆինանսական պարտավորությունները վերջնականապես հստակեցնելուց և դրանք կատարելուց հետո: Հ. Հարությունյանին ներկայացված ֆինանսական փոխհատուցման պահանջը չկատարելը արգելք էր հանդիսանում դատապարտյալի փոխանցման համար: Ներկայում Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է և առաջիկայում ակնկալվում է Հ. Հարությունյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետություն՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն