Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» կրկին հաղթեց «Բանանցին»

Սպորտ
unnamed-4-3

Երեւանի «Փյունիկը» այսօր Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթեց «Բանանցին» եւ առաջինը մտավ եզրափակիչ: Հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Արամ Շահնազարյանը: Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր փյունիկցիների հաղթանակով՝ 2:1: Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն «Շիրակն» ու «Գանձասար-Կապանը»: Թիմերի երեւանյան մրցավեճում 1:0 հաշվով հաղթել են գյումրեցիները: