Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մտել են Ագրամունտի սենյակ, թղթերը գողացել, բայց փողերին ձեռք չեն տվել. Առավոտ

Քաղաքականություն
pedro-agramunt2

Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում անցկացվող քննարկումը` ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի` Սիրիա այցելության վերաբերյալ: Պեդրո Ագրամունտին, ԵԽԽՎ պատվիրակներ Ալան Դեստեհեին, Յորդի Խուկլային վեհաժողովը հարցեր հղեց: Նկատենք, որ քննարկման ընթացքում Պեդրո Ագրամունտը վեհաժողովի նիստերի դահլիճում նստած չէր նախագահի տեղում: Ագրամունտին ուղղված հարցերի մեծամասնությունը վերաբերում էին նրան, արդյոք ի՞նչն էր խանգարում, որպեսզի վեհաժողովին տեղեկացներ իր` Սիրիա այցելության մասին, մանավանդ, որ հետագայում պարզվեց, որ Բյուրոյի նիստից ընդամենը մի քանի օր առաջ էր հրավեր ստացել Սիրիա այցելության: Պարոն Ագրամունտը ի սկզբանե հայտարարեց, թե ինքն ընդունում է իր սխալները, որ չի տեղեկացրել վեհաժողովին` այդպիսով թերագնահատելով այն արձագանքը, որ կարող էր լինել վեհաժողովի կողմից: Բայց նաև պնդեց, թե ռուսական կողմը մանիպուլացրել է իր այցելությունը: Անգամ ինքն անակնկալի է եկել ինքնաթիռ նստելուց: Ինչ վերաբերում է վեհաժողովին չտեղեկացնելուն, պարոն Ագրամունտը փորձեց արդարանալ, թե Սիրիայում հյուրանոցում հեռախոսային կապ, WiFi չի եղել: Նաև հավաստիացրեց. «Ես Սիրիա մեկնել եմ որպես իսպանացի սենատոր, այլ ոչ թե որպես ԵԽԽՎ նախագահ»: Հարցին ինչպե՞ս եք գնահատում Ձեր` հետագայում որպես նախագահ պաշտոնավարման հարցի վերանայումը, պարոն Ագրամունտն այդպես էլ պատասխան չտվեց: Բոլոր հարցերին ի պատասխան՝ պարոն Ագրամունտը հիմնականում նույն արդարացումներն էր կրկնում. «Ես արդեն ասել եմ, որ սխալներ եմ գործել, ընդունում եմ դրանք, իհարկե, մտահոգված եմ ԵԽԽՎ-ի և իմ վարկանիշով»: Պարոն Ագրամունտը մտահոգություն հայտնեց, թե իր անվտանգությունը վտանգի տակ է ու պատմեց. «Երեկ ինչ-որ մարդիկ մտել են իմ սենյակ, թղթերս են գողացել: Դրամապանակս էլ էր այնտեղ, բայց փողերիս ձեռք չեն տվել»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով