Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 19 օր առաջ.թեկնածու Բեգլարյանը աշխատանք է խոստանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bNVs_cQfKk0

Երեւանի ավագանու 2009 թվականի ընտրություններին կուսակցությունները մանդատ ստանալու համար պետք է հավաքեն 7 տոկոս քվե, իսկ դաշինքները՝ 9 տոկոս։ Քարոզարշավի այս օրը Հանրապետականը խոստանում է աշխատանքի, կարգուկանոնի եւ հարմարավետության քաղաք: Քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը անձամբ շփվում է քաղաքացիների հետ, որպեսզի ասի, որ լուսավոր ապագա չէ, որ խոստանում է. «Մենք ձեզ խոստանալու ենք աշխատանք»: Հայ Ազգային Կոնգրեսի առաջին համար Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի այս օրվա տեսահոլովակում խոսում է վախից՝ սարսափելի է, որ անկախության եւ հողի համար արյուն թափած ժողովուրդը վախենում է Հանրապետականից։   Կոնգրեսականները ընտրություններից 19 օր առաջ զբոսնում են Ավան համայնքում, որտեղ նախորդ օրը Հանրապետական երիտասարդները հարձակվել էին կոնգրեսական կանանց վրա։ Ընդամենը մի քանի օր առաջ կոալիցիայից դուրս եկած Դաշնակցությունը Հանրապետականի ավագանու ցուցակի հետ ծանոթանալուց հետո շշմած է՝ բոլորը գործող թաղապետեր են՝ ի՞նչ են արել նրանք քաղաքի համար, որ ուզում են ընտրվել։ 2009-ի քարոզարշավի այս օրը Դաշնակցության նախարարներն իրենց դիմումի համաձայն հեռանում են պաշտոններից: Կառավարող կոալիցիայում մնում է երեք կուսակցություն՝ Հանրապետականը, Բարգավաճ Հայաստանը եւ Օրինաց երկիրը: 2013-ի քարոզարշավի առաջին օրերին թափ է առնում հերթական աղմուկը՝ Երեւանի Փակ շուկան խլել են երեւանցիներից եւ հանձնել օլիգարխ Սամվել Ալեքսանյանին: Արդեն հնչում են ահազանգեր, որ նա հաստատ չի պահպանի շուկայի մշակութային տեսքը: Հանրապետականից ավագանու թեկնածուն դա բացառում է։ Քարոզարշավին մասնակցող Բարգավաճ Հայաստանը բաց տեքստով խոսում է մայրաքաղաքում կառավարման մենաշնորհ ունեցող Հանրապետական քաղաքի համար ոչինչ չի արել։ Հայ Ազգային Կոնգրեսը 2013-ի քարոզարշավի այս օրը Սահմանադրական դատարանում վիճարկում է նախորդ տարվա նոյեմբերի 21-ին Հանրապետականի ուժերով տապալված արտահերթ նիստը, որը գումարվել էր Կոնգրեսի պահանջով: Հանրապետականը հրաժարվել էր լսել Ընտրական օրենսգրքի փոփոխման Կոնգրեսի փաստարկները: Ըստ Սահմանադրական դատարանի, Հանրապետականն այդ իրավունքն ունի։  Ավագանու քարոզարշավի օրերին «Ժառանգությունը» մեղավորներ է փնտրում ընդդիմության մեջ, որոնք չօգնեցին Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահ դառնալու համար: Գուցե սակայն իշխանափոխությունը հաջողվի ավագանու ընտրություններում։ Հանրապետականի քարոզչահոլովակի հերոսները քաղաքական իշխանության հավակնորդներ չեն, մտավորականներն են՝ նրանք խոսում են խղճից, սիրուց եւ Երեւանում ապրելուց։