Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ-երկու ամսից Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Hrachya-Harutyunyan

Ռուսաստանի Դաշնությունում  մահացու ավտովթարից հետո   6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն Հայաստան. «Երբ որ ես խոսեցի փոխնախարարի հետ, ասաց, որ կամ մի ամսից կամ երկու ամսից պարտադիր կերպով  կարտահանձնեն:  Հիմա զբաղվում են թղթաբանությունով՝ Հրաչյա Հարությունյանին տեղափոխելու համար»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Նա  այսօր է հանդիպել Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ, որն էլ տեղեկացրել է այս մասին։ Այս խնդրի կարգավորմանը նպաստել է նաեւ հանգամանքը, որ  ավտովթարից տուժածների  18  ներկայացուցիչներին  փոխհատուցվել է դատարանով սահմանված 18 մլն ռուբլին: Այն փոխհատուցել են բարերարները։ Հրաչյա Հարությունյանն առողջական խնդիրներ ունի, որոնց մեծ մասը   ձեռք է բերել կալանավայրում:  «Թեւի տակ ուռուցք ունի, մեկ ասում են ճարպային գունդ է, մեկ եսիմ ինչ է:   Միայն ուռուցքը չէ, սրտի պրոբլեմն է, ողնաշարի պրոբլեմն է: Ճողվածք  ունի, չի կարողանում կռանա, բան վերցնի»,- ասում է Վիկտոր Մարտիրոսյանը:   Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը  իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։