Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի, ով որոնվում էր որպես անհետ կորած

Պաշտոնական
diak-e1470494639611

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  Աբովյան քաղաքում 31-ամյա տղամարդու մահվան պատճառները: 2017թ. ապրիլի 24-ին` ժամը 17:20-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի հին գերեզմանատանը ծառից կախված դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Տղամարդու դին հայտնաբերվել է Աբովյան քաղաքի Էլարի գերեզմանատանը՝ «Ս.Ստեփանոս» եկեղեցուց 80 մետր դեպի վերև, արծաթափայլ մետաղյա բազմագալար լարով ծառից կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 1985թ. ծնված բնակիչը: Վերջինս իրավասու մարմինների կողմից որոնվում էր՝ որպես անհետ կորած։   ՀՀ քննչական կոմիտե