Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեսին դեռեւս 143 գնդակով զիջում է Պելեին

Սպորտ
sport-messi

Իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Մադրիդի «Ռեալին» երկու գոլ խփելուց հետո դարձավ թվով 8-րդ ֆուտբոլիստը, որը նույն թիմի կազմում խփեց 500 գոլ: Աշխարհի ամենահավատարիմ ռմբարկուների ցուցակը գլխավորում է ֆուտբոլի արքա Պելեն, որը իր հարազատ թիմի՝ «Սանթոսի» կազմում դարձել է 643 գոլի հեղինակ: Երկրորդ տեղը զբաղեցնում է Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Գերդ Մյուլերը՝ 566 գնդակ: Սույն մրցավազքում Լիոնել Մեսին բոլորից շատ մոտեցել է գերմանացի մեկ այլ հարձակվողին՝ Ուվե Զեելերին, որը «Համբուրգում» խաղալիս իր անվան դիմաց գրանցել է 507 գոլ: