Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարգապահական տույժ է ստացել ոստիկանության 228 ծառայող

Հասարակություն
14870573859492

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ ոստիկանությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքում, ընդհանուր առմամբ, կարգապահական տույժ է ստացել ոստիկանության 228 ծառայող, որից 48-ը՝ ճանապարհային ոստիկան։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Համեմատության համար նա նշում է, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տույժ ստացած ճանապարհային ոստիկանները 9-ն էին։ Հիմնականում ճանապարհային ոստիկանները խախտել են անհատական տեսախցիկների կիրառման կարգը։ Հիշեցնեմ, որ տեսախցիկներ ճանապարհային ոստիկանները սկսել են կրել 2016 թվականի սեպտեմբերից։ Ոստիկանության ղեկավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանության աշխատանքի կատարելագործման խնդիրը: Ճանապարհային ոստիկանության պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացման, տեխնիկական հագեցման և այս ծառայության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի առավելագույն նվազեցման ուղղությամբ հետևողական աշխատանքը շարունակվում է: