Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում են տալիս մարդու, որ իր գյուղում էլ հարգված չէր» (տեսանյութ)

Քաղաքականություն
char

Երեւանն ուզում են զբոսաշրջային քաղաք դարձնել, սակայն անգամ մայթերի սալաքարերը մաշված են, մինչդեռ քաղաքը տնից փայլուն պետք է լինի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը։  «Ադոնցի փողոցում, որտեղ ապրում եմ, ամեն գարնանը բերում ծառ են տնկում, բայց բարի եղեք ջրել, մեղք են այդ ծառերը։ Եթե ավագանին ջրեց, կասեմ՝ հարգանք, եթե չջրեց՝ ի՞նչ ասեմ։ Երրորդ հարկում գտնվող իմ տնից դույլերով ջուր եմ կրում՝ ծառերը ջրելու։ Ամեն տարի փոս եք փորում, բերեք ջրեք էլի»: Նրա նշեց, որ իրեն հիացնում է Երեւանի կառուցապատումը. «Հնացածը պետք է հնից տարբերեք»: Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ ընդգծեց, որ հինը քանդել, համարակալել եւ այլ վայրում վերակառուցելը ճիշտ չէ: Այդուհանդերձ, ըստ Դ. Գասպարյանի, Երեւանի կառուցապատմանը  ճարտարապետները «մատների արանքով» են նայում։ «Փողոցները ապագայի համար չեն կառուցվում, դրանք շատ նեղ են։ Մի քիչ լայն վերցրեք էլի, շնչառության համար տեղ թողեք»։  Գրականագետը նաեւ հորդորեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը քննարկման առարկա դարձնել։ «Երեւանցու կոչում թող ամեն մարդու չտան, էնպիսի մարդկանց տվեցին, որ վարկաբեկեցին կոչումն էլ, Երեւանն էլ։ Երեւանի պատվավոր կոչում են տալիս մի մարդու, որ իր գյուղում էլ հարգված մարդ չէր»։  Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանն էլ դժվարացավ մատնանշել ներկայիս ավագանու կազմում ընդգրկված մի արվեստագետի, որը վերջին չորս տարում որեւէ խնդրի լուծում է տվել: «Քաղաքապետ լինելը եւ քաղաքապետարան կառավարելը շատ դժվար գործ է, ավելի դժվար, քան կառավարության ղեկավար լինելն է։ Օրինակ, կանաչապատման մասով Տարոն Մարգարյանի օրոք հաջողություններ գրանցվել են, բայց քաղաքը շատ խնդիրներ ունի»: Նա անդրադարձավ նաեւ ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքի ծրագրին, որով առաջարկվում է նաեւ մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել։ «Ինչպե՞ս, փող չկա՜»: