Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացվեցին 3 ուժի կողմից բաժանված ընտրակաշառքի դեպքերը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sd4

Սահմանադրական դատարանում, որտեղ այսօր քննարկվում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի`ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կրկին փորձեց նկատողություն անել դիմումը ներկայացնող Լեւոն Զուրաբյանին` ասելով. «Մարդկանց չի կարելի հանցագործ անվանել, դա ձեր ճշմարտացիությունն է»: Լեւոն Զուրաբյանն այդ պահին քննադատում էր ԿԸՀ-ին` մեղադրելով նրան ընտրական հանցագործության մեջ։ Ավարտելով իր խոսքը` Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իր ձեռքի տակ գտնվող 40 էջանոց փաթեթը նա ՍԴ կներկայացնի. «Մենք այն քաղաքական ուժն ենք, որ միշտ դեմ ենք եղել ահաբեկչությանը, զինված ապստամբությանը, սակայն եթե այս ընտրական աղճատված համակարգը շարունակվի, մենք չենք կարողանալու զսպել մարդկանց զայրույթը։ ՀՀ-ում, եթե ժողովուրդը չտեսնի, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության, ապա ոչ մի առաջընթաց չենք ունենա»։ Իր փաստարկները ներկայացրեց փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նա մեկ առ մեկ թվարկեց ՀՀԿ, ՀՎԿ, Ծառուկյան դաշինքի կողմից բաժանված ընտրակաշառքի դեպքերը` 5-15 հազար դրամ, վառելափայտ, գեղեցկության սրահի ծառայություններ եւ այլն։