Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացել է «Սպորտլանդիա»-ի Երևանի քաղաքային փուլը

Սպորտ
sport-4

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան № 20 դպրոցում տեղի է ունեցել «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Երևանի քաղաքային փուլը, որին մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջաններում անցկացված մրցումների հաղթող թիմերը: 1-ինից 3-րդ դասարանների մրցույթում հաղթող է ճանաչվել Դավթաշեն վարչական շրջանի Հ. Խաչատրյանի անվան № 199 հանրակրթական դպրոցի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանի № 166 հիմնական դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Կենտրոն վարչական շրջանի Խ. Աբովյանի անվան № 2 հիմնական դպրոցի թիմը: 4-7-րդ դասարանների աշակերտների մրցույթում 1-ին տեղը գրավել է Էրեբունի վարչական շրջանի № 194 դպրոցի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Ավան վարչական շրջանի № 171 հիմնական դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Դավթաշեն վարչական շրջանի № 200 հիմնական դպրոցի թիմը: Հիշեցնենք, որ «Սպորտլանդիա» մարզական միջոցառումն անցկացվում է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ-ի հանրակրթական դպրոցների 1-ինից 3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտներից բաղկացած թիմերի միջև, յուրաքանչյուր թիմում հանդես են գալիս 5 տղա և 5 աղջիկ: Համայնքային փուլի հաղթողներն ուժերն են չափելու մարզային փուլում, որի հաղթողները մայիսին անցկացվելիք հանրապետական փուլում կմրցեն «Սպորտլանդիա-2017» մրցույթի հաղթողի կոչման համար:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն