Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ են ֆիքսել «Արգո» խանութի տեսախցիկները ռուս զինծառայողի սպանությունից. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
18155234_1720495347992410_887681148_n

Այսօր եղանք Գյումրու Բուլվարային թաղամասում, որտեղ երկու օր առաջ ժամը 17.00-ի սահմաններում տեղի էր ունեցել պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի դաժան սպանությունը: Թաղի բնակիչները ցնցված էին այս դեպքից, դեռ ուշքի չեն գալիս: Անմիջական ականատեսներից մեկն էլ՝ «Շիրակջրմուղի» աշխատակից Սամվելը, որին պատկանող գրախանութի տակ տեղի էր ունեցել սպանությունը, բնակիչների փոխանցմամբ, դեպքից հետո տանը հիվանդ պառկած է, շատ վատ է զգում: «Արգո» խանութի հարևանությամբ գտնվող գրախանութի տակ, որտեղ սպանել էին Դմիտրիին, թարմ ծաղիկներ, խաղալիք ու մոմեր էին դրված: Մեր՝ այնտեղ գտնվելու պահին կանգնեց մի ավտոմեքենա, որից դուրս եկան երկու ռուս կանայք՝ թարմ ծաղիկներ բերելով: Նրանք մեզ հետ զրույցում նշեցին, որ անձամբ ճանաչում էին Դմիտրիին, նա ոգելից խմիչքների նկատմամբ սեր չունեցող, օրինապահ զինվորական էր: Ռուս կանայք ասացին, որ սպանության տարբեր վարկածներ են լսել, սակայն չեն ուզում մանրամասնել: Նշեցին միայն, որ իրենց կարծիքով սա «պրովոկացիա է, հայ-ռուսական հարաբերությունները խառնելու միջոց»: Փոխարենը որոշ մանրամասներ փոխանցեցին թաղի բնակիչները: Ստեփան Գրիգորյանը, որը թոշակառու է, տաք օրերին ամբողջ օրը կանգնած է Կուրսկի անվան բարեկամության պուրակի մոտակայքում ու ծանոթ է թաղի անցուդարձին, դեպքին ականատես չի եղել: Նա հասել է այն պահին, երբ շտապօգնության մեքենան կանգնել է, Դիման էլ հոգին է տվել: Նա լսել է, որ Դմիտրին «Արգո» խանութի դիմաց տեղադրված սուրճ պատրաստող սարքից սուրճ է վերցրել, այն ձեռքը բռնած՝ ամենայն բավականությամբ ուղևորվել է դեպի մոտակայքում տեղակայված զորամաս: «Արգո» խանութից մի քանի քայլ առաջ շարժվելով՝ վրա է հասել հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդը ու դանակով հարվածել զինվորականի պարանոցին: Դմիտրին փորձել է իր պարանոցից հանել դանակը, սակայն ձեռքը պահած դանակին՝ ընկել է: Դմիտրիին խփողը, տեսնելով, որ շուրջբոլորը իրար են խառնվել, փախուստի է դիմել, վազել է դիմացի նեղ փողոցներից մեկով (տես լուսանկարում), սակայն «Արգո» խանութի առաքիչներից մեկը, վազել է հետևից, կարողացել է հասնել, գետնին գցել նրան ու պահել: 18143006_1720494887992456_959501496_n Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով