Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Սարգսյանին չեն հետաքրքրում ներքաղաքական զարգացումները (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-2

Ի՞նչն է պակասում մեր արտաքին քաղաքականության մեջ, որ Հայոց ցեղասպանության՝ աշխարհի կողմից ճանաչումն ու դատապարտումը պասիվ ընթացքի մեջ է: Սերժ Սարգսյանի եղբայր, ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը չի կիսում այդ տեսակետը. ըստ նրա՝  քաղաքականության մեջ ոչինչ չի պակասում. «Ցեղասպանության ճանաչումը այնքան էլ մեր կամքից չի կախված, ինչքան երեւի այլ երկրների: ՀՀ արտաքին քաղաքականությունը չի նպաստում ճանաչմանը, այլ ուղղալի աշխատում է այդ ուղղությամբ: Դրանք տարբեր բաներ են»: Ըստ նրա՝ բավականին արդյունավետ են այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում եւ թերություններ մեր աշխատանքի մեջ չկան. «Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, գուցե դեռ մի բան էլ ավելի»: Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա Լեւոն Սարգսյանի վստահեցմամբ՝ ինքը դրանց ընդհանրապես չի հետեւում: