Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամունտի իմփիչմենտը. panorama.am

Քաղաքականություն
exxv

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 28-ը։ Նստաշրջանի մեկնարկին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարեց, որ նախորդ ամիս իր այցը Սիրիա, եղել է մեծ սխալ, այդ մասին ինքն այսօր բացատրություններ է ներկայացրել ԵԽԽՎ բյուրոյում ու պատրաստել նաև գրավոր բացատրություն։ Ագրամունտը նշեց, որ այցը եղել է սխալ, որի համար նորողություն խնդրեց։ «Իմ առաջին սխալը վեհաժողովում այս այցի արձագանքների թերագնահատումն էր։ Ես միշտ կողմ եմ եղել երկխոսությանը, երբ հարցը վերաբերում է մարդու իրավունքներին։ Ես կարծում էի, որ ճիշտ է լսել Ասադին։ Երկրորդ սխալն այն էր, որ ես իմ այցի մասին նախապես պատշաճ չեմ տեղեկացրել Բյուրոյին ու քաղաքական խմբերի ղեկավարներին։ Երրորդ սխալն այն էր, որ ես թույլ տվեցի այս այցը մանիպուլյացիայի ենթարկել ռուսական լրատվամիջոցների կողմից։ Իմ այցը եղել է Իսպանիայի սենատի կողմից կազմակերպված»,-ասաց Ագրամունտն ու ավելացրեց, որ քննադատում է Ասադի ռեժիմին ու այն, ինչ տեղի է ունենում այնտեղ։ Ագրամոնտի ելույթից հետո հանդես եկան սոցիալիստների խմբի անդամներն ու պահանջեցին Ագրամոնտի իմփիչմենթը Սիրիա այցելելու համար։ Կրքերը թեժանում են։ Ավելին՝ այստեղ